News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետությունում գրանցված ջերմային ֆոնն առաջիկա օրերին կպահպանվի: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ նշել է «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը:

Խորհրդակցությունը վարել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների եւ ընթացիկ աշխատանքների մասին: Նշված ժամանակահատվածում փրկարար ծառայությունն արձագանքել է 143 դեպքի: Մ. Ղազարյանը նշեց նաեւ, որ ծառայության բոլոր ստորաբաժանումները ներկայացնում են 2016թ.-ի կատարված աշխատանքների ամփոփումը:

«Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը: Տնօրենը հայտնել է, որ առաջիկա 5 օրերին էական փոփոխություններ չեն սպասվում՝ արդեն գրանցված ջերմային ֆոնը կպահպանվի, կգրանցվի առանց տեղումների եղանակ:

Նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը զեկուցել է Լոռու մարզում կապի եւ ազդարարման միջոցների տեղադրման մասին: Ս. Պետրոսյանը հայտնել է, որ Ստեփանավան քաղաքն ամբողջովին վերազինված է ազդարարման համակարգով, տարվում են աշխատանքներ անհրաժեշտություն ունեցող համայնքներում ծրագիրն իրագործելու ուղղությամբ:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը եւ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների եւ ընթացիկ աշխատանքների մասին։ Զեկուցվել է նաեւ մարզերում ճանապարհների անցանելիության եւ երեք մարզերում ծավալված ժամանակավոր հենակետերի աշխատանքների մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 11-ին մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ...
Այս տարվա մարտն ամենատաքն էր դիտարկումների ամբողջ պատմության մեջ
Անցած 12 ամիսը համարվում են նաև երբևէ գրանցված ամենաշոգ շրջանը...
Ամենաշատ