News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Oxfam ընկերության տվյալներով՝ աշխարհում 8 միլիարդատեր ավելի շատ հարստություն ունեն, քան մոլորակի 3.6 մլրդ ամենաանապահով մարդիկ։ Իսկ ամենահարուստ մարդկանց 1 տոկոսը տնօրինում է համաշխարհային կարողության 50.8 տոկոսը, հայտնում է DW–ն։

Մոլորակի ամենահարուստ 8 միլիարդատերերն ունեն 400 մլրդ եվրո, իսկ 3.6 մլրդ ամենաանապահով մարդիկ միասին ունեն 384 մլրդ եվրո։ Այս մասին ասված է հունվարի 16-ին հրապարակված Oxfam ընկերության զեկույցում։

«Աշխարհում աղքատության տարածման մասին նոր ճշտված տեղեկությունները վկայում են, որ մարդկության ամենաքիչ ապահովված  կեսն ավելի քիչ ունեցվածք ունի, քան ենթադրվում էր»,– ասված է զեկույցում։

Անցյալ տարի կազմակերպության հաշվարկները վկայում էին, որ 62 միլիարդատերեր ունեն այնքան կարողություն, որքան ամենաաղքատ 3.6 մլրդ մարդիկ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ