News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ֆրանսուհի զբոսաշրջիկ Իզաբել Ֆաբրեն Ավստրալիայի ափերին սերֆինգով զբաղվելիս շնաձկան է բախվել, գրում է Daily Mail–ը։ Միջադեպի տեսագրությունն արվել է անօդաչու սարքով։

Երբ 30-ամյա զբոսաշրջիկը ջրում մուգ ուրվագիծ էր տեսել, սկզբում  կարծել էր, թե դա իր սերֆինգի տախտակի ստվերն է կամ դելֆին։ Սակայն ի վերջո հասկացել էր, որ մոտ 2 մ երկարությամբ շնաձուկ է։

Կինը խուճապի էր մատնվել եւ փորձել էր ափ դուրս գալ, սակայն արագ անել դա նրան չէր հաջողվել։ Ի վերջո նա փրկվել էր եւ բարեհաջող դուրս եկել ջրից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ