News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի՝ հունվարի 18-ին, Սեուլի շրջանային դատարանը որոշում կընդունի Samsung Electronics  կորպորացիայի նախագահի որդուն՝ Լի Չժե Յոնին կալանավորելու օրդեր տալու մասին, ում Հարավային Կորեայի իշխանությունից ժամանակավորապես հեռացված նախագահ Փակ Կըն Հեի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի հետաքննության շրջանակում մեղադրում են կաշառակերության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Երկուշաբթի հատուկ հանձնաժողովը Լի Չժե Յոնին կալանավորելու միջնորդագիր էր ուղարկել: Հատուկ հանձնաժողովի ներկայացուցիչները կարծում են, որ «արդարության հաստատումն ավելի կարեւոր է, քան ազգային տնտեսության վրա կալանքի մասին որոշման հնարավոր ազդեցությունը»:

Լի Չժե Յոնը արդեն մի քանի տարի հոր հիվանդության պատճառով փաստացի ընկերուևթյան ղեկավարի պարտականություններն է կատարում: Նա անցյալ հինգշաբթի հարցաքննվել է դատախազությունում, որը տեւել է 22 ժամ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ