News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի արքայազն Հարրին ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլին ծանոթացրել է եղբոր կնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրինի հետ: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Հանդիպումը տեղի է ունեցել Լոնդոնում՝ Քենսինգթոնի պալատում: Հաղորդվում է, որ Մարքլը շփվել է «Հարրիի կյանքում մեկ այլ ամենակարեւոր աղջկա՝ նրա զարմուհի արքայադուստր Շառլոտայի հետ»:

«Քեյթն իսկապես սպասում էր Մեգանի հետ հանդիպմանը, եւ նա գիտե, թե դա Հարրիի համար որքան կարեւոր է»,- հայտարարել է աղբյուրը: Նրա խոսքով՝ արքայազնը «շատ մտերիմ» է նախկին միս Միդլթոնի հետ եւ գնահատում է ընկերուհիների մասին նրա կարծիքը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ