News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում հունվարի 15-ին 3 երիտասարդի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ին ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` անզգուշությամբ մահ պատճառելը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում 2017թ. հունվարի 15-ին Նազարբեկյան փողոցի ավտոտնակներից մեկում` մեքենայի մեջ հայտնաբերվել է եղբայրներ Արթուր եւ Արտյոմ Սարկիսովների դին, իսկ մեքենայի կողքին` Գարիկ Ստեփանյանի:

Նախնական տեղեկություններով երիտասարդները մահացել են շմոլ գազից:

Եղբայրները Աշտարակ քաղաքի բնակիչներ էին, Արտյոմը բանակից հունվարի 11-ին էր զորացրվել: 23-ամյա Գարիկ Ստեփանյանն էլ Ջերմուկ քաղաքից էր, աշխատում էր ՀՀ ԱԻՆ-ում որպես փրկարար: Նա 23 տարեկան է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
Ամենաշատ