News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Զոհված Անդրեյ Մուրադյանի եւ նրա հարազատ եղբոր՝ Ալեքսանդրի դիերը Հայաստան կտեղափոխեն եւ հայրենիքում կհուղարկավորեն: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ առեւանգվել, այնուհետեւ խեղդամահ է արվել ու հրկիզվել գործարարի որդին, որից մարդասպանները առեւանգված հարազատի համար փրկագին են պահանջել: Այս մասին հայտնում է DVHab-ը: 

Երկու չարագործները շահույթ ստանալու նպատակով առեւանգել են հայ գործարարի որդուն եւ 20 մլն ռուբլու փրկագին պահանջել: Մինչ ծնողները մտորում էին առեւանգողների հետ ինչպես վարվել, վերջինները գիտակցել են, որ երկար չեն դիմանա, իրենց նկատմամբ հետախուզում կհայտարարվի, ուստի հետեւից մոտեցել են Անդրեյին եւ նրան սառնասրտորեն խեղդամահ արել:

Սպանված տղամարդու մարմինը քաղաքից դուրս են տարել եւ ամայի վայրում այրել: Որոշ ժամանակ անց երկու հանցագորներին ձերբակալել են:

Նախկինում գործարարի ընտանիքում արդեն դժբախտություն պատահել էր: Մի քանի տարի առաջ հոսանքահարումից մահացել էր նրանց ավագ որդին՝ Ալեքսանդրը: Նրան հուղարկավորել էին 49 կմ հեռավորությամբ գտնվող գերեզմանատանը: Տղամարդու աճյունը արտաշիրմելու եւ երկու եղբայրների մարմինները հայրենիք տեղափոխելու որոշում է ընդունվել, որտեղ նրանք կհուղարկավորվեն:

Ներկայումս կատարվում է Անդրեյ Մուրադյանի սպանության գործով քննություն: 27 եւ 26 տարեկան երկու չարագործները կալանավորված են:

Խաբարովսկի մարզի Քննչական կոմիտեի քննչական վարչությունից հայտնել են, որ առեւանգված 25-ամյա տղամարդը եւ կասկածյալներից մեկը համադասարանցիներ էին: 2017 թվականի հունվարի 10-ին կասկածյալները նրան ավտոտնակ են կանչել: Երբ նա իր մեքենայով մոտեցել է հանդիպման վայրին, նրա վրա են հարձակվել եւ կապկպել: Առեւանգվածին ավտոտնակում են պահել: Հունվարի 11-ի առավոտյան կասկածյալները զանգահարել են նրա ազգականներին եւ 20 մլն ռուբլու չափով փրկագին պահանջել: Առեւանգվածի հայրը գործարար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ