Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ավագ որդին՝ արքայազն Չարլզը կլիմայի փոփոխության հարցերին նվիրված գիրք է գրել, հայտնում է BBC-ն: Գրքի վաճառքը կսկսվի հունվարի 26-ին:
Արքայազնի մոտ գրքի գաղափարը ծնվել է, երբ 2015 թվականին նա մասնակցել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի շրջանակներում Փարիզում անցկացված կլիմայի հարցերով համաժողովին: Նա ուշադրություն է դարձրել այդ բարդ թեմային նվիրված պարզ եւ մատչելի գրականության բացակայության վրա:
Գիրքը գրվել է կլիմայագետ Էմիլի Շաքբուրգի եւ շրջակա միջավայրի պահպանության մասնագետ Թոնի Ջունիպերի համահեղինակությամբ: Ձեռագիրը քննարկել են Թագավորական օդերեւութաբանական միության գիտնականները եւ եւս 7 կլիմայագետներ: Միայն դրանից հետո է որոշվել այն տպագրության հանձնել: