News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թող թյուր տպավորություն չստեղծվի, որ տնտեսական աճը կարելի է ապահովել միայն   տնտեսական բյուջեով։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։ 

«Ճիշտ կազմակերպչական քայլերի շնորհիվ արտարժույթի բավական մեծ ներհոսք  կարող է լինել դեպի Հայաստան։ Դրանից մեկը զբոսաշրջությունն է, որի համար պետական բյուջեից մեծ ծախսեր չեն պահանջվում։ Ընդամենը մի ուղղություն ներկայացրեցի, բայց այսպիսիները տասնյակ են։ Դարձյալ գալիս ենք ծրագրին, առաջնահերթություններին եւ   հետեւողական աշխատանքին»,-ասել է տնտեսագետը։

Նա շեշտել է, որ ծրագրերի պակաս երբեք չի ունեցել կառավարությունը, սակայն խնդիրն այն կյանքի կոչելն է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծրագրերի պակաս երբեք չի ունեցել թե Տիգրան Սարգսյանի, թե Հովիկ Աբրահամյանի օրոք։ Այս հայեցակարգերը վաղուց մշակված են եւ դրանք պետք է ընդամենը  կյանքի կոչվեն։ Մի կողմից ներմուծման փոխարինման քաղաքականություն, մյուս կողմից արտահանման խթանման։ Իհարկե, այս մասով ավելի շատ քայլեր ենք տեսնում, որ արվել են թե համաֆինանսավորման, թե քաջալերելու մասին։ Ներմուծումն արտահանմամբ փոխարինելու  քաղաքականությունը դոփում է տեղում։ Մենք ուսումնասիրում ենք այն ապրանքները, որ ներմուծում է Հայաստանի Հանրապետությունը եւ այն խմբաքանակը, որի արտադրության գծով կան ռեսուրսներ, առաջին հերթին՝ աշխատուժ, ապա՝ հումք, բնական ռեսուրս, հետո ֆինանսական ռեսուրս։ Ամոթ է, որ մինչ օրս Հայաստանը պլաստիկ արտադրանքը ներմուծում է դրսից, ինչպես նաեւ կենցաղային լայն սպառման ապրանքները, էլ չեմ խոսում սննդի մասին։ 20 տոկոսից ավելի չպետք է ներմուծվի որեւէ երկիր, անվտանգության նկատառումներից ելնելով»,-նշել է Թաթուլ Մանասերյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ