News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական նորարարական ընկերություններից Menu.am-ը նախորդ տարի ընդլայնել է առաքման աշխարհագրությունը: Բացի Հայաստանից ու Վրաստանից, սպասարկման քարտեզում է նաեւ Բելառուսը: NEWS.am-ի հետ հարցազրույցում Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը պատմում է բելառուսական սննդի առաքման ոլորտի «նվաճման»,  Wargaming ստուդիայից ստացված առաջին պատվերների, ու ապագայի ծրագրերի մասին:     

Վահա'ն, նախորդ տարի հերթական ռիսկային մտահղացման իրականացումը ձեռնարկեցիք: Արդեն մի քանի ամիս է ձեր ծառայությունը գործում Բելառուսում, ի՞նչ արդյունքներ կան, ակնկալիքներն արդարանո՞ւմ են:

Արդեն 2014-ի աշնանից Բելառուսը մեր ռադարների ներքո էր, երբ մենք ձեռք բերեցինք menu.by դոմենը եւ արդեն այն ժամանակ պարզեցինք, որ մեր բիզնես մոդելը հաջողության լավ շանսեր ունի այնտեղ։ Էլեկտրոնային կոմերցիան, պատրաստի ուտելիքի առաքման շուկան շատ ավելի հասուն փուլում էին արդեն այն ժամանակ։ Ամենաանհանգստացնող գործոնները անհավանական մեծ բյուրոկրատիան եւ շեշտակի ու մշտական ազգային արժույթի արժեզրկումն էին։ 2016թ. ամռանը բելառուսական ռուբլիի դենոմինացիայից հետո, իսկ դենոմինացիա անելը հստակ սիգնալ է շուկային` պետության կողմից միջնաժամկետ տեսադաշտում արժույթը կայուն պահելու հաստատակամության, մեր մոտ այդ շուկա ներխուժելու վստահությունն աճեց եւ արդեն օգոստոսից սկսեցինք «ապրել» այնտեղ, իսկ հոկտեմբերի 28-ից` վաճառել։ 2.5 ամսվա ընթացքում շատ ոգեւորող արդյունքներ ենք գրանցել` մի քանի անգամ գերազանցելով Հայաստանում ու Վրաստանում այդ ընթացքում ձեռք բերած արդյունքները, իսկ ակնկալիքների նշաձողը կտրուկ բարձրացրել ենք։

Ընդհանրապես յուրաքանչյուր շուկա ունի իր առանձնահատկություներն ու ստորջրյա քարերը: Բելառուսի շուկայում Մենյուին ինչպե՞ս դիմավորեցին:

Բացի բյուրոկրատիայից, որի մասին մենք շատ լավ գիտեինք, մեզ հանկարծակիի բերեցին բելառուսների պահանջկոտությունը սպառողների շահերի օրենսդրության եւ հատկապես տեխնոլոգիաների նկատմամբ։ Այն կայքերը եւ հավելվածները, որոնք Հայաստանում ու Վրաստանում մեծ հաշվով համավում են լավը, հանդիպեցին բելառուսների կտրուկ քննադատությանը եւ մենք լավ իմաստով ստիպված եղանք հապշտապ կատարելագործել դրանք։ Իհարկե այդ կատարելագործումը միանգամից իր արդյունքը տվեց եւ ոչ միայն Մինսկում, այլեւ Հայաստանի ու Վրաստանի մեր մյուս քաղաքներում։

Հայաստանում բոլորն արդեն ճանաչում են Մենյուի տարբերանշանով մոպեդները: Բելառուսում առաքման նույն լուծումնե՞րն եք օգտագործում, թե՞ օրինակ՝ երկրի եւ քաղաքի տարածական տարբերությունից ելնելով, այլընտրանք կա նախատեսված:

Մենք ոչ շատ վաղ անցյալում ենք ներդրել մեր առաքման մոպեդները Հայաստանում ու Վրաստանում, իսկ Բելառուսում պատրաստվում ենք մարտից, երբ եղանակն ավելի բարենպաստ կդառնա։ Շատ անհամբեր ենք սպասում այդ պահին, քանի որ բրենդավորված մոպեդները մեր համար ոչ միայն լոգիստիկան էժանացնելու եւ արագացնելու գործիք են, այլեւ ամենաէֆեկտիվ մարկետինգային գործիքներից մեկը։

Բելառուսում կա կայացած ՏՏ համայնք, ինչպես նաեւ դրանով հետաքրքրվող ներդրողներ: Նրանք արդեն ուշադրություն դարձրել են Մենյուին:

ՏՏ համայնքի հետ ինտեգրումը հաճելիորեն արագ է տեղի ունենում` շատ հաճախորդներ ունենք արդեն Wargaming-ից, EPAM-ից, Onliner-ից, Yandex-ից եւ բազմաթիվ այլ ընկերություններից։ Ներդրումային առումով դեռեւս լուրջ գործընթացներ չենք սկսել, բայց դեմ չէինք լինի, որ այն երկրներից, որտեղ աշխատում էինք, կապիտալ ներգրավենք, հատկապես այն պատճառով, որ դառնանք ավելի լոկալ, յուրային։

Ինչպե՞ս եք նախատեսում ընդլայնել Մենյուն Բելառուսում առաջիկա տարում: Կա ինչ-որ առանձնահատուկ ծրագիր, որն ուղղված է Բելառուսի շուկայի համար:

Ամենաառաջնայինն իհարկե գործընկեր ռեստորանների քանակի ավելացումն է Մինսկում, եւ մարզկենտրոններում ու այլ մեծ քաղաքներում ծառայությունն հասանելի դարձնելն է։ Փորձում ենք մարկետինգային քաղաքականությունն էլ շատ ավելի հետաքրքիր դարձնել` օգտագործելով հասարակության համար կարեւոր հարցերում մեր վերաբերմունքով զարմացնելը, մեր բաց եւ անկեղծ մոտեցմամբ արժանանալ բելառուսների  սիրուն եւ լոյալությանը։ Դրա օրինակներից մեկը հենց վերջերս մեր ընկերության կողմից բելառուսերեն լեզվի ուսուցման կենտրոնին նվիրաբերած գումարն էր, որը շատ դրական եւ լայն արձագանք գտավ հանրության մեջ եւ առաջատար թերթերն ու բլոգերները չհապաղեցին դրա մասին գրել։

Առաքմամբ զբաղվող ընկերություններից Ամազոնն արդեն գործարկել է դրոններով առաքումը, որոշ երկրներում: Ձեր հեռահար կամ մոտակա ծրագրերում ունե՞ք նման նպատակ:

Մենք անընդհատ ուսումնասիրում ենք տեխնոլոգիական նորամուծությունների ներդրման հնարավորությունը` արհեստական բանականությունից մինչեւ դրոններ։ Այո՛, մենք ունենք այժմ դրոնների ներդրման նախագիծ եւ հույս ունենք, որ կլինենք տարածաշրջանում առաջինը, ով կիրագործի այն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ