News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սուրճ չեփելու համար երիտասարդ կնոջը բռնաբարելու եւ նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող Արսենն իրեն մեղավոր չի ճանաչում:

NEWS.am-ի տեղեկություններով, Արսենը նախաքննական մարմնին պատմել է, որ ինքն այդ օրն այդ կնոջ տուն միայնակ չի գնացել, իր հետ մարդ է եղել, որը նույնպես կարող է հաստատել` ինքը նման քայլի չի դիմել: Նշենք, որ տուժողն Արսենի կնոջ բարեկամուհին է, իսկ ամուսինը` ընկերը:

Ըստ մեղադրական եզրակացության` Արսենն անցած տարվա դեկտեմբերին մտել է մարզի գյուղերից մեկի տնակ եւ տանտիրոջ կնոջից պահանջել է սուրճ եփել: Ստանալով մերժում` Արսենը դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան եւ բռնություն գործադրելով սեռական հարաբերություն ունեցել նրա հետ եւ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ:

Արսենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 34-139-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Արսենը գրավով ազատ է արձակվել:

Գործը քննվում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 111 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 2, վիրվորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Հնդկաստանում տաքսու՝ կիրճն ընկնելու հետևանքով  10 մարդ է զոհվել
Ողբերգությունը տեղի է ունեցել Ջամու-Սրինագար ազգային մայրուղու Ռամբանի շրջանում...
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Մարտի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական...
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները
Մարտի 26-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում...
Ամենաշատ