News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում գործողության մեջ է մտել ֆիզիկական անձանց համար եկամտահարկը մինչեւ 20 տոկոս նվազեցնելու փոփոխությունը, նշված է Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախարարության նյութերում, փոխանցում է Gazeta-ն: 

Հստակեցվել է, որ եկամտահարկի նվազեցումը կառնչվի 5 մլն ֆրանսիացիների, որոնց ամսական եկամուտը մեկ շնչի հաշվով չի գերազանցում 1,7 հազար եվրոն:

Էկոնոմիկայի նախարարությունից նշել են, որ ընդհանուր առմամբ ֆիզիկական անձանց եկամտահարկը կնվազի 1 մլրդ եվրոյով, իսկ միջին ամենամսյա գումարը կկազմի 200 եվրո:

2016-ի սեպտեմբերին հաղորդվել է, որ Ֆրանսիայի կառավարությունը խոստացել է 2017 թվականին՝ նախագահական ընտրությունների նախաշեմին նվազեցնել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց եկամտահարկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ