News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արդեն մեկ տասնամյակից ավելի հունվարի երրորդ երկուշաբթին (այս տարի համընկել է 16-ին) համարվում է տարվա ամենադեպրեսիվ օրը: Նման եզրակացության է եկել Քարդիֆի համալսարանի բրիտանացի հոգեբան Քլիֆ Արնոլը, փոխանցում է Informing-ը: 

Նրա կազմած բանաձեւում հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսին են եղանակային պայմանները, զվարճություններին տրամադրվող ժամանակի քանակը եւ «մշակութային» հանգիստը, սթրեսի մակարդակը, նաեւ աշխատավարձը եւ պարտքերը: Ի վերջո՝ գիտնականը եզրակացրել է, որ տարվա երրորդ երկուշաբթին տարվա «ամենատխուր» օրն է:

Այս տարի մարդկանց տրամադրությունը կարող է մռայլել աշխարհում քաղաքական բարդ իրավիճակը: ԱՄՆ-ի բնակիչները դեռեւս չգիտեն, թե ինչ է սպասվում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ