News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բանգլադեշում կախելու միջոցով մահապատժի են դատապարտել հատուկ նշանակության ջոկատի 26 մարտիկների, որոնք մեղավոր են ճանաչվել քաղաքական սպանությունների համար, հայտնում է The South China Morning Post-ը:

Եվս 9 մարդ ազատազրկվել է 7-ից մինչեւ 17 տարի ժամկետներով: Ընդհանուր առմամբ գործով 35 զինծառայող է անցնում, որոնցից 23-ին հաջողվել է բռնել, մյուսները դեռեւս ազատության մեջ են: Մահապատժի դատապարտվածների թվում է Թարեք Սաիդը՝ արագ արձագանքման գումարտակի հրամանատարը, Բանգլադեշի նախարարներից մեկի փեսան:

Դատարանը հաստատել է, որ քաղաքական գործիչ Նուր Հուսեյնը, որը պատկանում է իշխող ձախ կենտրոնամետ «Ավամի լիգային», գումարտակի մարտիկներին վարձել է իր քաղաքական հակառակորդ Նազրալլահ Իսլամին եւ նրա 4 օգնականներին վերացնելու համար: Գործողությունը հաջող է ընթացել. հատուկջոկատայինները առեւանգել են բոլորին, նաեւ 2 վկաների: Ավելի ուշ բոլոր առեւանգվածներին սպանել են, իսկ մարմինները գետը նետել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ