News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը առաջարկել է Սպիտակ տնից բոլոր լրագրողներին եւ թղթակիցներին տեղափոխել, հայտնում է The New York Times-ը:

Նշվում է, որ լրատվամիջոցների աշխատակիցներին այս առաջարկը ցնցել է: Նրանց կարծիքով՝ այդ որոշումը կարող է կործանել տասնամյակներ առաջ հաստատված արձանագրությունը, որի համաձայն՝ լրագրողներն իրավունք ունեն Սպիտակ տանն աշխատել վարչակազմի մյուս անդամների հետ միասին:

Պարբերականը հայտնում է, որ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչ Ռայնս Փրիբուսը հերքել է այդ լուրը՝ հայտարարելով, որ Սպիտակ տանը քննարկվել է միայն այն հարցը, որ վարչակազմը մտադիր է ընդլայնել թղթակիցներին եւ լրագրողներին տրամադրվող տարածքը, որոնք պետք է լուսաբանեն նախագահի գործունեությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ