News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օրերս Սննդամթերքի պետական ծառայության ղեկավարը, ի թիվս այլ հարցերի, ուշադրությունը հրավիրեց նախկին ԳՈՒՄ–ի շրջակայքում մսի փողոցային առևտրի խնդիր վրա։ Ի դեպ, այս հարցը տարբեր տարիներին խոստացել են լուծել, բայց մինչ օրս այդպես էլ չեն լուծել։

Սակայն, շատ ավելի հետաքրքիր է մեկ այլ երևույթ։ Մի պահ վերադառնանք հեռավոր արդեն խորհրդային տարիներին՝ պետական և կոոպերատիվ սեփականության ձևերով, տարբեր գերատեսչությունների բազմաթիվ ստուգումներով։ Տարօրինակ է, բայց փաստ՝ նույնիսկ այդ ժամանակաշրջանում հացի արտադրության տեխնոլոգիաները մասայաբար խախտվում էին։ Ընդ որում՝ հենց հացի պետական գործարանների կողմից։

Չնայած բազմաթիվ «ստուգումներին», հացի իրական քաշը երբեք չէր համապատասխանում անվանականին։ Իսկ եթե նույնիսկ համապատասխանում էր՝ ապա միայն մեկ հացի մեջ ջրի ծավալի գերազանցման հաշվին։ Այսինքն, մի նորմի «համապատասխանությունը» հնարավոր էր միայն մյուս նորմի խախտման արդյունքում, և՝ հակառակը։

Այժմ, երբ վերահսկողությունը թուլացել է, ստեղծվել են հոյակապ հնարավորություններ այս ոլորտում զանազան մեքենայությունների համար։ Թեեւ, եթե դատենք պաշտոնական բացահայտող նյութերի բացակայությամբ, իրավիճակն այստեղ պարզապես հիանալի է։ Գնորդները, սակայն, դժվար թե կիսեն այս կարծիքը։

Հայաստանում հաց սիրում են բոլորը՝ և հարուստները, և աղքատները։ Թեև վերջինների համար հացը գերակայող է սննդակարգում՝ սննդային առումով ավելի արժեքավոր մթերքի հաշվին։ Պատճառը շատ պարզ է. ավելի թանկ սննդամթերքի համար գումարը չի բավականացնում։ Իր կալորիականությամբ հացը գերազանցում է և միսն ու մսամթերը, և ձուկն ու ձկնատեսակները։

Իսկ գնային առումով զգալիորեն ավելի էժան է։ Միևնույն ժամանակ, հացի չափազանց մեծ սպառումը հանգեցնում է սննդի հավասարակշռվածության լուրջ խախտումներին։ հայաստանցիների՝ պարենային ապրանքների վրա արվող ծախսերի (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) մեջ հացի հացի եւ հացամթերքի մասնաբաժինը կազմում է ավելի քան 20 տոկոս։ Սա միջինում։ Պարզ է, որ սպառողների մի զգալի հատվածի մոտ հացի վրա ծախսվող գումարների տեսակարար կշիռը շատ ավելին է, ինչը բացասաբար է ազդում առանց այն էլ ընտանեկան աղքատիկ բյուջեի վրա։ Ընդ որում, այդ ծախսերի մի մասը բաժին է ընկնում «օդին»՝ հացի քաշի անհամապատասխանության պատճառով։ Սակայն, ինչպես կարելի է հասկանալ պետական ծառայության ղեկավարի հնչեցրած մեկնաբանություններից, խնդիրն այդպես էլ չլուծված կմնա։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ