News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրենի ուղեկցությամբ Երեւանի «Սասունցի Դավիթ» կայարանից էլեկտրագնացքով ուղեւորվեց Սեւան` ճանապարհին դիտարկելով առկա թերությունները եւ 2016-ի ընթացքում կատարված բարեփոխումները:

Սերգեյ Վալկոն Վահան Մարտիրոսյանին հայտնեց, որ երկաթգծի բարելավման արդյունքում բարձրացել է երթեւեկության միջին արագությունը` Երեւան-Սեւան ճանապարհի վրա ծախսվող ժամանակը վերջին տասը տարիներ ընթացքում առաջին անգամ կրճատվել է մեկ ժամով: «2017 թվականին նախատեսվում է բարելավել նաեւ էլեկտրագնացքների նստարանները եւ ուղեւորների համար ավելի հարմարավետ պայմաններ ապահովել»,- ասաց նախարարը:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, թե դիտարկման ընթացքում արձանագրվեցին նաեւ ճանապարհին առկա խախտումները, որոնք հիմնականում պայմանավորված են արտաքին գործոններով. երկաթգծի երկայնքով կուտակված մեծ քանակությամբ աղբն ու անօրինական շինությունները անվտանգության նորմերի լուրջ խախտումներ են:

«Տարիների ընթացքում մարդիկ եկել ու երկաթգծին շատ մոտ ապօրինի շինություններ են կառուցել, անպայման կքննարկենք այս հարցը նախարարությունում ու կփորձենք լուծման ուղիներ գտնել»,-նշեց Վ. Մարտիրոսյանը:

էլեկտրագնացքը կանգառ կատարեց Չարենցավանի կայարանում: Նախարարը շրջեց կայարանում, ծանոթացավ շենքային պայմաններին: Ռելեային կառավարման կենտրոնը 2012թ-ին է վերանորոգվել: Շահագործող մասնագետի խոսքով` աշխատում է անխափան: «Սարքերը ծառայում են երկաթգծին. այստեղից կառավարվում են սլաքներն ու լուսացույցները, հերթապահը կարողանում է տեսնել, թե որտեղ է գտնվում գնացքը»,- մանրամասնեց Չարենցավանի կայարանի էլեկտրամեխանիկ Արսեն Խաչատրյանը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենը հայտնեց, որ երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը 2015 թվականի համեմատ ավելացել է 3 տոկոսով,  սակայն ներմուծման ծավալները նվազել են 18 տոկոսով: Այնուամենայնիվ, 2016 թվականի բյուջեն լիարժեք կատարել են:

«Պատրաստվում ենք 2017 թվականին 2.5 միլիարդ դրամի ներդրում կատարել: Այն ուղղվելու է Երեւան-Սեւան երկաթուղու 12 կմ հատվածի հիմնանորոգմանը, ենթակառուցվածքների բարելավմանն ու արդիականացման աշխատանքներին»,- ասաց Սերգեյ Վալկոն:

Ամառային տարեշրջանում դեպի Սեւան կգործի  2 կանոնավոր երթուղի: Էլեկտրագնացքները կուղեւորվեն «Ալմաստ» եւ «Քանաքեռ» կայարաններից: Առաջիկայում կհաստատվի նաեւ չվացուցակը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ