Ղրղզստանում պարզել են բեռնատար Boeing 737 օդանավի վթարի 15 զոհի ինքնությունը, ասված է Ղրղզստանի կառավարության հայտարարության մեջ։
Ճանաչված մարմիններից 5-ը երեխաներ են։ Զոհվածների թվում 2 հղի կին կա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայտնաբերվել է Բիշքեկի մոտ կործանված Boeing–ի սեւ արկղերից մեկը։
Հիշեցնենք, որ Հոնկոնգ–Բիշքեկ–Ստամբուլ չվերթն իրականացնող թուրքական ACT Airlines մասնավոր ընկերության օդանավը կործանվել էր Մանաս օդանավակայանում վայրէջքի ժամանակ։ Վթարից զոհվել է 37 մարդ։