News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկելու է չեղարկել պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ռուսաստանի դեմ՝ դրա դիմաց պահանջելով Վլադիմիր Պուտինի հետ համաձայնագիր կնքել միջուկային սպառազինությունների կրճատման մասին, ասել է Թրամփը The Times–ին տված հարցազրույցում։

Կրեմլն ասել է, որ դեռեւս չի մեկնաբանում այդ հայտարարությունները, քանի դեռ ԱՄՆ նախագահը դեռ չի ստանձնել իր լիազորությունները։

Կիրակի օրը համացանցում հրապարակված հարցազրույցում, Թրամփը քննադատել էր ԱՄՆ նախկին արտաքին քաղաքականությունը՝ Իրաք ներթափանցումն անվանելով ԱՄՆ պատմության մեջ միգուցե ամենախորը սխալը եւ համեմատելով դա մեղվի փեթակի վրա քար նետելու հետ։

Իր պաշտոնավարման մեկնարկի նախաշեմին Թրամփը նշել է, որ կա հեռանկար 2010 թվականին Ռուսաստանի հետ ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի կնքումից հետո կատարել միջուկային զենքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու առաջին լուրջ քայլը։

«Նրանք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ունեն։ Եկեք նայենք, թե կարող ենք մենք Ռուսաստանի հետ լավ գործարքներ կնքել»,– ասել էր հանրապետականը հարցազրույցի ժամանակ։

«Օրինակ, ես կարծում եմ, որ միջուկային սպառազինությունների զինանոցն անհրաժեշտ է էապես կրճատել։ Ռուսաստանը շատ է տուժում այդ պատժամիջոցներից, սակայն ես կարծում եմ, որ կարելի է անել ուրիշ բան, որը կբխի շատ մարդկանց շահերից»,– փոխանցում է Reuters–ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ