News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱԳՆ–ին հանձնարարել է Հաագայի միջազգային դատարան հայց ներկայացնել Ռուսաստանի կողմից ՄԱԿ Ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու կոնվենցիան եւ Ռասայական խտրականության բոլոր ձեւերը ոչնչացնելու մասին կոնվենցիան խախտելու մասին։

«Ռուսաստանի Դաշնությունը 3 տարի կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, երեք տարի է՝ ապօրինի անեքսիայի է ենթարկել Ղրիմը, ապօրինի օկուպացրել մեր երկրի արեւելքը՝ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի տարածքում եւ Ղրիմում իրականացնում է ոչնչացման ու խտրականության քաղաքականություն»,– ասել է Պորոշենկոն։

Այդ հայցը կազմվել է Ահաբեկչության ֆինանսավորման հակազդեցության կոնվենցիայի շրջանակում։ «Դա երկարատեւ եւ տաժանակիր աշխատանք է։ բազմաթիվ նոտաներ են հղվել եւ նստաշրջաններ անցկացվել»,– ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ