News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոսկվան չի դիտարկում ԱՄՆ կողմից պատժամիջոցների չեղարկման դիմաց միջուկային սպառազինության կրճատման հնարավորությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հիմա այդ հարցով որեւէ բանակցություն չի վարվում» ասել է նա՝ ընդգծելով, որ  Մոսկվան չի եղել «այդ սահմանափակման նախաձեռնողը» եւ մտադիր չէ «արտասահմանյան շփումների ժամանակ պատժամիջոցների հարցը բարձրացնել»:

Հարցին՝ միջուկային սպառազինության կրճատման վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի՞ փոխվում, Պեսկովն ընդգծել է, որ այդ թեման կարող է քննարկվել միայն Թրամփի պաշտոնը ստանձնելուց հետո:

Նախկինում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Times-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է միջուկային սպառազինության հարցով Ռուսաստանի հետ բանակցություններում բարձրացնել սպառազինության էական կրճատման հարցը: Նա նաեւ ասել է միջուկային զենքի հարցով համաձայնագրի դիմաց պատժամիջոցները չեղարկելու հնարավորության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ