News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2016թ.-ի արդյունքներով Յունիբանկն անցավ PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխանության սերտիֆիկացիոն աուդիտը և ստացավ PCI DSS 3.2 հավաստագիր:  

PCI DSS-ը տվյալների անվտանգության լավագույն ստանդարտներից է, որը մշակվել է միջազգային վճարային համակարգերի կողմից` նպատակ ունենալով կատարելագործել քարտերի միջոցով իրականացվող գործարքների պաշտպանության տեխնոլոգիան:

Յունիբանկը մշտապես առանձնացել է տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ոլորտում նոր լուծումների ներդրմամբ, այդ թվում` քարտային սպասարկման տեխնոլոգիաների կատարելագործմամբ:  PCI DSS ստանդարտով աշխատանքը ևս մեկ քայլ է կառավարման գործընթացների արդյունավետության և տեղեկատվական համակարգերի անվտանգության բարձրացման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ PCI DSS ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացիոն աուդիտը Յունիբանկն անցնում է յուրաքանչյուր տարի` սկսած 2013թ.-ից:

Տպել
Ամենաշատ