News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Երեւանում հունվարի 11-ին 18-ամյա ուսանող Վահե Մուրադյանի սպանության վերաբերյալ:

18-ամյա Վահեին սպանելու մեջ մեղադրվող Կարեն Չատինյանը ոստիկաններին պատմել է, թե ինչու է նման քայլի դիմել:

«Վիճաբանություն ա եղել, իրար չենք հասկացել, խփել ենք իրար, մոտս դանակ կար, խփել եմ, պատճառն էն էր, որ դոդիկ էր ասել կուրսի տղերքի մոտ, անձնական բան չի եղել»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017թ. հունվարի 11-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, «Շտապօգնություն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ Երեւան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում գտնվող տաղավարի սեղանին հայտնաբերվել է  Վահե Մուրադյանի (ծնված՝1998 թվականի դեկտեմբերին) դին՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով, իսկ մեկ այլ երիտասարդ՝ Ռաֆֆի Մարտիրոսյանը (ծնված 1999 թ. մարտին), «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեից տեղափոխվել է «թիվ 1 համալսարանական հիվանդանոց»:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին եւ 112-րդ հոդվածի 1-ին մասերով, մշակվել քննչական պլան եւ ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Արդյունքում՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ վիճաբանության մասնակիցների, շարժառիթի եւ առերեւույթ հանցագործություն կատարած անձի վերաբերյալ։

Տուժողները բարձրագույն ուսումնական հաստատության 1-ին կուրսի ուսանողներ են՝ համակուրսեցիներ, կասկածյալը եւս 1-ին կուրս ուսանող է, ով սովորում է նույն ԲՈՒՀ-ի մեկ այլ ֆակուլտետում։

Նախնական քննության տվյալներով՝ վիճաբանության պատճառ է դարձել հնչեցված մի արտահայտություն, որի շուրջ պարզաբանումներ տալու համար տուժողները հրավիրվել են  Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում գտնվող տաղավար։ Նախատեսված վայրում կողմերը հանդիպման են գնացել ընկերների հետ միասին, որտեղ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում էլ Վ.Մուրադյանը եւ Ռ.Մարտիրոսյանն ստացել են կտրող-ծակող մարմնական վնասվածքներ։ Վիճաբանությունը դադարել է պատահական անցորդի միջամտության արդյունքում, ինչից հետո առերեւույթ հանցագործություն կատարած անձն իր ընկերների հետ դիմել է փախուստի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ