News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


«Ժառանգություն» կուսակցությունը պատրաստ է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք պայքարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու ազատության, ընտրական իրավունքի եւ Հայաստանի ինքնիշխանության համար: Այս մասին այսօր` հունվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Այսօր ես խոսել եմ թե Սեյրան Օհանյանի հետ, թե Արամ Սարգսյանի հետ: Այդպիսի ուժերից է Սեյրան Օհանյանը, Արամ Սարգսյանը, Վարդան Օսկանյանը, շատ քաղաքական գործիչներ կան, ում հետ ես համաձայն եմ հիմա, սակայն, նախկինում ունեցել եմ բազմաթիվ տարաձայնություններ: Մարդիկ, որոնք ինձ վիրավորել են, երբ ես քաղաքացիությունից զուրկ եմ եղել, բայց քաղաքականությունը փոփոխական արվեստ է: Սեյրան Օհանյանին իր հերոսական հանգրվանները հիշեցնելով, նաեւ հիշեցրել եմ, որ մեր զինվորները ստիպողաբար են գնացել ընտրության: Չկա մարդ, որը սխալ չի գործել»,-ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Սեյրան Օհանյանն ունի պետական կարեւոր փորձ եւ կարող է դառնալ երկրի ապագա ղեկավար. «Սեյրան Օհանյանն ունի պետական փորձ եւ կարող է երկրի ապագա ղեկավար դառնալ, նա ունի տալիք: Երկու շաբաթ է մնացել եւ այդ ընթացքում դուք կտեսնեք` մեր կուսակցությունն առանձին կգնա անհավասար պայքարի, կգնա դաշինքային մոտեցմամբ` անհավանական դաշնակիցների հետ, կամ էլ կասի`«Ժառանգությունը» ծառայել է երկրին եւ տեղը նոր սերունդինն է: Պետք է գտնենք գործընկերներ, որոնց հետ հնարավոր կլինի համագործակցել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ