Երեւանի Սարալանջի պողոտայում քիչ առաջ ողբերգական վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 25-ամյա երիտասարդ է մահացել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ BMW մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է եւ դուրս եկել երթեւեկելի գոտուց` ընկնելով ներքեւի ճանապարհին:
Վթարի հետեւանքով ուղեւորներից մեկը` 25-ամյա Ա.Կ.-ն, տեղում մահացել է, իսկ վարորդն ու մյուս ուղեւորը տեղափոխվել են հիվանդանոց: