News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայ եւ վրացի զինվոականները մասնակցում են 25-օրյա զորավարժություններին, որոնք մեկնարկել են Սաչխերեի (Իմերեթիի տարածաշրջան) լեռնային պատրաստվածության կենտրոնում, հաղորդում է Sputnik-Грузия–ն՝ վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանցի զինվորականների մասնակցության մասին որոշումը կայացվել էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ անցած տարվա դեկտեմբերին Թբիլիսի կատարած այցի ընթացքում։ Բացի հայ եւ վրացի զինվորականներից, զորավարժություններին մասնակցում են նաեւ Լիտվայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները՝ ընդհանուր առմամբ 14 հոգի։

Ձմեռային զորավարժությունները բաղկացած են երկու փուլից։ Նախ զինվորականները բարելավում են լեռնային պայմաններում կրակելու մարտավարությունը Օրֆոլո հրաձգարանում։ Երկրորդ փուլը ենթադրում է զինվորականների այց Գուդաուրի լեռնադահուկային հանգստյան գոտի, որտեղ զինվորականները դահուկներով պետք է սար բարձրանան, ապաստան կառուցեն, որոնել ձնահոսքի տակ մնացածներին եւ կազմակերպեն նրանց տարհանումը։

Դասընթացի ավարտին զինվորականները կպարգեւատրվեն վկայականներով եը կրծքանշաններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ