News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների պաշտոնավարումն ավարտող պետքարտուղար Ջոն քննադատել է ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին հարցազրույցի համար, որում վերջինս ՆԱՏՕ–ն անվանել էր «հնացած» կառույց և հայտարարել, թե Գերմանիայի քաղաքականությունը փախստականների հարցում աղետալի է։

CNN–ն տված հարցազրույցում Քերին հայտարարել է,որ Թրամփի համար «անհհարիր է» «միջամտել այլ երկրների քաղաքականության նման ուղիղ ձեւով»։ Քերին նաեւ պաշտպանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, անվանելով նրան «Եվրոպայի ամենաուժեղ առաջնորդներից մեկը» եւ «կարեւորագույն խաղացող»։ Քերիի խոսքով, Թրամփը ստիպված է լինելու առնչվել իր հայտարարությունների հետեւանքների հետ երդմնակալությունից հետո։ «Նա ստիպված է լինելու խոսել այդ մասին, քանի որ ուրբաթ օրվանից (հունվարի 20-ը Թրամփի երդմնակալության օրն է) նա է պատասխանատու լինելու այդ հարաբերությունների համար», – շետել է Քերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ