News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Խաբարովսկում առեւանգված, այնուհետեւ խեղդամահ անելուց հետո այրված 25-ամյա Անդրեյ Մուրադյանը Ջավախքի Ծալկա քաղաքից էր: Անդրեյ Մուրադյանն իր ընտանիքի հետ արդեն երկար տարիներ ապրում էր Խաբարովսկում: Նրա ավագ եղբայրը` Ալեքսանդրը, մի քանի տարի առաջ մահացել էր:

«Ծնողների միակ հույսն էր, տան միակ ճրագը, դա էլ մարեցին: Անցած տարի ուզում էր ամուսնանալ, երեխաներ ունենալ, որ ծնողներին ուրախացներ, բայց փոշմանեց, չամուսնացավ»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Անդրեյի ընկերներից մեկը:

Անդրեյ Մուրադյանի հայրը Ռուսաստանում հայտնի գործարար է:

Անդրեյ Մուրադյանի սպանության դեպքով հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» եւ «Մարդու առեւանգում» հոդվածներով:

Պարզվել է, որ հունվարի 10-ին Անդրեյ Մուրադյանին առեւանգել էր նրա ծանոթը` Երկաթուղային թաղամասի ավտոտնակային կոոպերատիվից: Հանցագործները նրան մի քանի օր պատանդ են պահել՝ նրա ազատման համար պահանջելով 20 միլիոն ռուբլի փրկագին: Ավելի ուշ, վախենալով պատժից, սպանել են նրան՝ խեղդելով պարանով, այնուհետեւ այրել: Գործով անցնում են Խաբարովսկի երկու բնակիչ՝ 25 եւ 26 տարեկան: Նախնական տվյալներով, Մուրադյանին խեղդամահ անելու եւ հրկիզելու կասկածանքով ձերբակալվածներից մեկն ադրբեջանցի է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ