News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադոլֆ Հիտլերը փախել է բեռլինյան բունկերից՝ մահացած ձեւանալով: Նրան գաղտնի հասցրել են Արգենտինայի ռազմաբազա, որտեղ համախոհների հետ միասին մտադիր է եղել Չորրորդ ռեյխ ստեղծել: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով «Հիտլերի որսը» հաղորդումը:

Ըստ Gazeta-ի՝ ԿՀՎ նախկին աշխատակից Բոբ Բաերն ու ամերիկյան հատուկ ծառայությունների սերժանտ Թիմ Քենեդին, որը մասնակցել է «Ալ Քաիդա»-ի առաջնորդներից Ուսամա բեն Լադենի եւ Աբու ալ-Զարքավիի ոչնչացման գործողությանը, հետազոտություն են անցկացրել, կարո՞ղ էր Հիտլերն իրականում փախչել Նոր աշխարհ:

Նրանք ապացույցներ են գտել, որոնք վկայում են, որ բունկերը հինգերորդ ելքն է ունեցել, որի մասին նախկինում հայտնի չի եղել: Այն օդանավակայան է հասցրել: Նրանք նաեւ փաստաթղթեր են գտել, որոնց համաձայն՝ նացիստական սպաներից մեկը Հիտլերին Դանիայում է տեսել:

Հաղորդման մեջ նաեւ պնդում կա, որ Արգենտինայում ապացույցներ են հայտնաբերվել, որ Հիտլերը, ամեն դեպքում, հասել է Հարավային Ամերիկա: Հետազոտողներից մեկը մատնանշում է փաստը, որ Երկրորդ համաշխարհայինից հետո «տասնյակ հազարավոր» նացիստներ Արգենտինա են մեկնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ