News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը կողմնակի ցուցումների կարիք չունի: Ըստ Reuters-ի՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ի պատասխան ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քննադատության:

Օլանդի խոսքով՝ Եվրոպան պատրաստ է շարունակ անդրատլանտյան համագործակցությունը, բայց այն հիմնված կլինի ԵՄ-ի շահերի եւ արժեքների վրա: «ԵՄ-ն կարիք չունի, որպեսզի ինչ-որ մեկը կողքից խորհուրդ տա՝ ինչ անել»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Ըստ նրա՝ այժմյան աշխարհաքաղաքական կլիման Եվրոպային այլ ընտրություն չի թողնում՝ պաշտպանական եւ ռազմական ինտեգրումն ուժեղացնելուց բացի, որպեսզի իր ձայնն աշխարհում լսելի լինի:

Դոնալդ Թրամփն իր վերջին հարցազրույցում հայտարարել է, որ Brexit-ի մեծ երկրպագու է, եւ կանխատեսել, որ ԵՄ-ի մյուս անդամները նույնպես պետք է հետեւեն Բրիտանիայի օրինակին: Նա նաեւ ՆԱՏՕ-ն հնացած կառույց է կոչել՝ հայտարարելով, որ Դաշինքն այլեւս չի կարողանում պաշտպանել ահաբեկչություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ