News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանում ջրամբարում ջրի մակարդակի իջեցման արդյունքում հայտնաբերվել է Բուդդայի 600-ամյա արձանը, հաղրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով CNN–ին։

Գտածոի մասին հայտնել է տեղացիներից մեկը։ Այն բանից հետո, որ ջրամբարում ջրի մակարդակը իջեցվել է ավելի քան 10 մետրով, ջրից երևացել է անվրդով հայացքով Բուդդայի արձանի գլուխը։ Տեղացիները սա համարել են բարենպաստ նշան։

Ցզյանսի նահանգի Հնեաբանության թանգարանի մասնագետների նախնական գնահատմամբ, արձանը կանգնեցվել է կամ Մին (1364-1644) կամ էլ Յուան  դինաստայի (1271-1368) կառավարման օրոք։ Արձանը իրենից ներկայացնում է ժայռի մեջ փորագրված Բուդդայի մարմինը՝ 3.8 մետր բարձրությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ