News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը մտադիր է շուրջ 30 նոր բանտ կառուցել երկրում՝ գերբեռնված բանտերը բեռնաթափելու համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:

Գործակալության տվյալներով՝ այդ նպատակով ավելի քան 300 մլն դոլար կհատկացվի: Դրանցից հինգում պաշտպանության բարձրագույն համակարգ կլինի, որտեղ կպահեն ամենավտանգավոր հանցագործներին, ինչպես նաեւ իրար դեմ պայքարող նարկոկարտելների անդամներին:

Այս որոշումը Բրազիլիայում ուղղիչ հաստատությունների ճգնաժամի խնդիրը լուծելու արտակարգ միջոցառումներից է: Բանտերն այստեղ գերբեռնված են, ինչը հունվարի սկզբից հանգեցրել է խռովորությունների եւ առնվազն 140 մարդու մահվան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ