News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Բարի խոսքով եւ ատրճանակով կարող եք շատ ավելինին հասնել, քանի միայն բարի խոսքով»

Ալ Կապոնե

1899 թվականի հունվարի 17-ին ծնվել է հայտնի գանգստեր Ալ Կապոնեն, որը 20-րդ դարի 20-30-ական թվականներին Չիկագոն սարսափի է մատնել: Օրինական բիզնեսով քողարկվելով՝ նա զբաղվել է ալկոհոլի ընդհատակյա վաճառքով, խաղային բիզնեսով եւ սուտենյորությամբ, իսկ թե նրա հաշվին քանի-քանի սպանություններ կան՝ կարելի է գուշակել: Հայտնի գանստերի տարեդարձի օրը, որը յուրովի փոխել է Ամերիկայի ճակատագիրը, ներկայացնում ենք նրա կենսագրության որոշ փաստեր:

Ինչպես է հայտնվել մաֆիայի մեջ

Չիկագոյում հաստատվելուց որոշ ժամանակ անց Ալ Կապոնեն հորեղբոր՝ խոշոր մաֆիոզ Տորիոյի հաստատությունում սկսել է հսկիչ աշխատել: Երիտասարդ Ալֆոնսը ազգականի վստահությանն այնքան է արժանացել, որ շուտով դարձել է Տորիոյի աջ ձեռքը: Սակայն հետագայում 12 մահափորձերը եւ փոխհրաձգության ժամանակ ծանր վիրավորումը Տորիոյին ստիպել են գործից հեռանալ: 26-ամյա Ալ Կապոնեն բիզնեսն իր ձեռքն է վերցրել: Այդ պահին բանդան 1000 մարտիկ ուներ եւ շաբաթական մարմնավաճառությունից ու ալկոհոլի ընդհատակյա առեւտրից 300 հազար դոլարի եկամուտ էր ունենում:

Անձնական կյանքը

Կապոնեի գանգստերական «կայսրությունը» նրան տարեկան 60 մլն դոլար էր բերում: Նա մեծ թվով տներ ուներ Ֆլորիդայում եւ Չիկագոյում, որոնք շուրջօրյա հսկում էին, իսկ զինված թիկնապահները բոսսին ուղեկցում էին ամենուր: Կապոնեն Չիկագոյի հյուրանոցների սեփական գաղտնի մուտք ուներ: Օրինակ «Մետրոպոլում» նրա շքախմբի համար 50 համար էր ամրագրվում, հետո նա ձեռք է բերել շքեղ «Լեքսինգթոնը»: Կապոնեն պատանի տարիքում ամուսնացել էր իռլանդուհի Մեյի հետ (հետաքրքիր է, որ նա իռլանդական մաֆիայի նկատմամբ դաժան հաշվեհարդար է տեսել): Կինն, իհարկե, պատվավոր աքսորի մեջ էր՝ ամուսնուն չխանգարելով կյանքի հնարավոր բոլոր հաճույքներից օգտվել: Կապոնեն մեծաթիվ սիրուհիներ ուներ եւ իր բորդելներից նորանոր աղջիկներ էր ընտրում: Հռչակավոր մաֆիոզը երիտասարդ տարիքում սիֆիլիսով է վարակվել: Նա այս հիվանդությունով է «պարգեւատրել» նորածին որդուն

Հռչակավոր Կադիլակը

Չիկագոյում դառնալով կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդը՝ Ալ Կապոնեն իր անվտանգությունն ապահովելու համար անհատական Կադիլակ է պատվիրել, որը 3,5 տոննա էր կշռում: Մեքենան հզոր զրահ ուներ, ապակիները փափաուշտ չէին թափանցում, իսկ հետեւի ապակին հանովի էր  հետապնդողների վրա կրակելու համար: 1933 թվականին ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը այցելել է Չիկագո: Այնտեղ նրա մեքենայի վրա կրակել են. նախագահը չէր վնասվել, բայց նրա հետ եղած Չիկագոյի քաղաքապետը մահացու վիրավորվել էր: Այս դեպքից հետո անվտանգության ծառայությունը նախագահի համար ավելի հուսալի մեքենա է ընտրել: Պատվավոր ծառայության է անցել 2 տարի առաջ Ալ Կապոնեից առգրավված զրահապատ Կադիլակը:

Սպանդանոց Սուրբ Վալենտինի օրը

1929 թվականի հունվարին Բագս Մորանի բանդայի անդամները գողացել են Ալ Կապոնեի բեռնատարները եւ պայթեցրել նրան պատկանող մի քանի բարեր: Ըստ որում՝ գանգստերի գլխավոր գրոհայինը՝ «Գնդացիր» մականվամբ Ջեկ Մակգորնը ծուղակի մեջ է ընկել եւ հազիվ ողջ հեռացել: Ալ Կապոնեն որոշել է վրեժխնդիր լինել եւ ցույց տալ, թե Չիկագոյում ով է տերը: Փետրվարի 14-ին Կապոնեի մարդկանցից մեկը զանգել է Մորանին եւ հայտնել, որ հափշտակել է ապօրինի ալկոհոլով բեռնատար: Մորանը հանձնարարել է այն ավտոտնակ տանել, որը ալկոհոլի գաղտնի պահեստ էր: Երբ Մորանի գանգստերները հավաքվել են բեռն ընդունելու, ավտոտնակին է մոտեցել մեքենա, որից 4 մարդ է դուրս եկել, երկուսը ոստիկանի համազգեստով: Մորանի մարդկանց կանգնեցրել են պատի տակ եւ գնդակահարել:   6 գանգստերներ տեղում մահացել են, իսկ մեկը մահացել է հիվանդանոցում: Կապոնեի գլխավոր մրցակից Մորանը հանդիպումից ուշացել էր, ինչի շնորհիվ ողջ է մնացել: Սակայն այդպես էլ չեն կարողացել սպանություններն ապացուցել: Ինքը՝ Կապոնեն այդ օրվա համար «երկաթե» ալիբի ուներ:

Այցեքարտը

Ալ Կապոնեն զբաղվում էր մաքսանենգությամբ, սուտենյորությամբ եւ խաղային բիզնեսով, սակայն նրա այցեքարտի վրա նշված էր միանգամայն օրինական մասնագիտության մասին՝ «կահույքի առեւտրական»: Իհարկե, բոլորն էին տեղյակ նրա ապօրինի գործունեության մասին, սակայն հատուկ ծառայությունները չէին կարողանում ապացույցներ հայթայթել եւ Ալ Կապոնեին կարողացել են կալանավորել հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքով:

Ռեկետ

Հենց Ալ Կապոնեն է ներդրել «ռեկետ» հասկացությունը: Շուտով, երբ Կապոնեն հորեղբորից գործն իր ձեռքն է վերցրել, մտել է քաղաքի 5 «սեփականատերերի» թվի մեջ: Նրանք Չիկագոն բաժանել են ազդեցության ոլորտների եւ սկսել են  տնօրինել ամեն ինչ՝ քաղաքապետի ընտրություններից մինչեւ մաստակի առեւտուր:

Փողերի լվացում

«Փողերի լվացում» հասկացությունը եւս Ալ Կապոնեի «կառավարման» օրոք է երեւան եկել: Չէ՞ որ իրենց անձի հանդեպ հատուկ ծառայությունների մշտական ուշադրության պատճառով գանգստերները դժվարանում էին անազնիվ ճանապարհով ձեռք բերած փողը ծախսել: Եվ մաֆիոզները ստեղծել են չափազանց ցածր գներով լվացքատների վիթխարի ցանց: Դժվար էր իրական հաճախորդների թվին հետեւելը, որոնք գալիս էին լվացք անելու, ուստի հնարավոր էր ցանկացած եկամուտ վերագրել: Այսպես էլ հայտնվել է «փողերի լվացում» արտահայտությունը:

Կապոնեի դեմ դատը

30-ական թվականների սկզբին Ալ Կապոնեին հաջողվել է բանտարկել: Իհարկե, ոչ սպանությունների եւ հանցավոր բիզնեսի համար, այլ հարկերից խուսափելու: Այդ նպատակի համար ամերիկյան արդարադատությունը ստիպված էր խախտել գործնականում ժողովրդավարական բոլոր նորմերը: Այս արշավը ղեկավարում էր ՀԴԲ-ի ղեկավար Էդվարդ Գուվերը, որը հենց այդ անհանգիստ ժամանակաշրջանում էր պաշտոնն ստացել: Դատարանը սովորական մասնավոր ձեռնարկատեր Ալ Կապոնեին դատապարտել է 11 տարվա ազատազրկման: Փաստաբանները, կաշառված լրագրողները եւ իրավապաշտպանները աղմուկ են բարձրացրել, նշել են կալանելիս, նախնական կալանքի ժամանակ տեղ գտած խախտումների մասին: Սակայն «նենգ գուվերյան ռեժիմի» ծառաներն անդրդվելի են մնացել:

Կյանքը բանտում

Բանտում Ալ Կապոնեի կյանքը դառն էր, ինչպես եւ կարելի էր ենթադրել: Ալկատրասում նրան զրկել են արտոնությոեւններից եւ ստիպել են մաքրող աշխատել, դատապարտյալները սկսել են նրան անվանել «հատակ մաքրելու փայտով բոսս»: Իսկ մի անգամ նրան դանակահարել են, երբ հրաժարվել է մասնակցել դատապարտյալների խռովությանը: Կապոնեին թիկունքից էին վիրավորել: Հենց այդ ժամանակ նախկին մաֆիոզին սկսել է դավաճանել հիշողությունը: Բժշկական հետազոտությամբ նրա մոտ ուշ փուլում գտնվող սիֆիլիս է հայտնաբերվել: 1939 թվականին Ալ Կապոնեն կաթված է ստացել:Նրան վաղաժամկետ են ազատել, քանի որ նա մասնակի կաթվածահարված էր: Ալ Կապոնեն մահացել է 1947 թվականի հունվարի 25-ին սրտի կաթվածից եւ թոքաբորբից: Մահվանից առաջ, ինչպես հարիր է կաթոլիկին, նա հասցրել է ապաշխարել եւ մաքրագործվել:

Նշանավոր արտահայտությունը

Կապոնեին է վերագրվում հետեւյալ հայտնի արտահայտությունը.

- Սա պարզապես բիզնես է, անձնական ոչինչ չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ