News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բաքուն պաաշտոնապես հաստատել է ԵԱՀԿ-ի գործունեության նկատմամբ սեփական դիրքորոշման ոչ կառուցողականությունը:

Մեկնաբանելով ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի շուրջ ստեղծված իրավիճակը՝ haqqin.az-ը հայտնել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը հաստատել է, որ Բաքուն իսկապես շրջափակել է ԵԱՀԿ-ի բյուջեն:

«Ադրբեջանը քանիցս ԵԱՀԿ-ի մշտական խորհրդին տեղեկացրել է, որ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական ձգտումները Բաքվին անհանգստացնում են»,- հայտարարել է Հաջիեւը: Ադրբեջանական կողմի դեմարշի պատճառը ականազերծման ծրագրի իրականացումն է: «Քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել, Բաքուն համանման ծրագրերի իրականացումը նպատակահարմար չի համարում: Չնայած Ադրբեջանի զգուշացումներին Երեւանի գրասենյակը շարունակել է այդպիսի միջոցառումները եւ ծրագրերը ֆինանսավորել»,- նշել է Հաջիեւը:

Նույն աղբյուրը հայտնել է, որ  ԵԱՀԿ-ի գործող նախագահ Սեբաստյան Կուրցը մտադիր է առաջիկայում Բաքու այցելել:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԵԱՀԿ-ի Երեւանի գրասենյակի գործունեությունը ժամանակավորապես առկախվել է ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի մանդատը չերկրաձգելու պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ