Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի Reina ակումբում ահաբեկչություն իրականացնելու կասկածանքով Աբդուլքադիր Մաշարիպովի ձերբակալությունից հետո շրջայցեր է կատարում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների դեմ: Այս մասին հաղորդում է թուրքակա Anadolu գործակալությունը:
ԻՊ-ի ուզբեկական բջիջի անդամների ձերբակալությանն ուղղված գործողություններ են անցկացվել Ստամբուլի հինգ շրջաններում: Մեծ թվով ենթադրյալ ահաբեկիչներ են ձերբակալվել:
Մաշարիպովի հետ միասին եւս 4 անձ է ձերբակալվել՝ 3 կին եւ 1 տղամարդ: Նրանք Ղրղզստանի, Եգիպտոսի, Սենեգալի եւ Սոմալիի քաղաքացիներ են: