News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Չինաստանի Հեբեյ գավառի պաշտոնյա Ցզո Չունհեն հեռացվել է աշխատանքից, երբ երկրի նախկին առաջնորդ Մաո Ցզեդունին «հրեշ» է անվանել, հայտնում է Reuters-ը:

Այս մասին հունվարի 16-ի եռրեկոյան իր հայտարարության մեջ նշել է Շիցզյաչժուան քաղաքային շրջանի Մշակույթի, ռադիոյի, կինոյի, հեռուստատեսության եւ մամուլի բյուրոյի ղեկավարը: Նրա խոսքով՝  պատիժներն առնչվել են նաեւ իր տեղակալին, որը Մաոի տարեդարձի տոնակատարությունը անվանել է «աշխարհի խոշորագույն պաշտամունքը»:

Հեռացումը պաշտոնապես այսպես է ձեւակերպվել՝ «Թվիթերում» սխալ արտահայտություններ գրառելու» եւ «քաղաքական կարգապահությունը խախտելու» համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ