News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բնակչության՝ սոցիալապես խոցելի խավի հանդեպ իրեն պահում ինչպես «աղվեսը՝ հավաբնում»: Gazeta-ի փոխանցմամբ՝ Davos live-ի եթերում այս մասին հայտարարել է Oxfam International կազմակերպության ղեկավար Ուիննի Բյանիման:

«Ես վտանգ եմ տեսնում, որ Թրամփն իրեն հավաբուն մտած աղվեսի նման կպահի: Նա ուսումնասիրել է շարքային քաղաքացիների ցավոտ կետերը եւ նախընտրական արշավի ժամանակ նրանց գեղեցիկ խոստումներ բաժանել: Իսկ իրականում իր շուրջը միլիարդատերների թիմ է հավաքել: Մենք տեսնում ենք բոլոր նախանշանները, որ նա սխալ ուղղությամբ է շարժվում»,- ասել է նա:

Oxfam International-ը մասնագիտացած է աղքատության եւ անհավասարության խնդիրների վերլուծության գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ