News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ–ի, ԵՄ–ի եւ ՆԱՏՕ–ի հետ հարաբերություններ կառուցել փոխադարձ հարգանքի հիման  վրա, առանց արժեքների պարտադրման։Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մենք շահերի համընկնում ենք փնտրում բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են այնպես անել, որ համաշխարհային տնտեսությունը զարգանա բոլոր երկրների եւ ժողովուրդների շահերից ելնելով, մոտեցումներ ենք փնտրում բոլոր նրանց հետ, ովքեր հասկանում են ահաբեկչության եւ ժամանակակից այլ սպառնալիքների դեմ պայքարում այլընտրանքի բացակայությունը, մենք միավորում ենք փնտրում նրանց հետ, ովքեր պատրաստ են աշխատել մեզ հետ իրավահավասարության, փոխշահավետության հիման վրա՝ միմյանց շահերը հաշվի առնելով եւ նման շահերի բալանս կառուցելով»,– ասել է նա։

Լավրովի խոսքով՝ այդ դիրքորոշումից ելնելով՝ ՌԴ–ն աշխատում է ՄԱԿ–ում, ԲՐԻԿՍ–ում, Մեծ 20-յակում, ՇՀԿ–ում, ՀԱՊԿ–ում, ԵՏՄ–ում եւ այլ կառույցներում։ «Այդ դիրքորոշումից ելնելով՝ մենք կառուցում ենք մեր հարաբերությունները աշխարհի տարբեր տարածաշրջաններում մեր գործընկերների եւ դաշնակիցների հետ»,– ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ