News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում անհետ կորած համարվող 29-ամյա Հայկ Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2016 թվականի նոյեմեբերի 26-ին հաղորդում է ստացվել երիտասարդի մորից առ այն, որ որդին՝  1988 թվականին ծնված Հայկ Խաչատրյանը, 2016 թվականի նոյեմբերի 20-ին  դուրս է եկել իրենց բնակարանից եւ չի վերադարձել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ երիտասարդին հայտնաբերելու համար։

Հայկ Խաչիկի Խաչատրյանն ունի 175-180 սմ հասակ, միջին կազմվածք, դեմքը՝ օվալաձեւ, նիհարավուն, մի փոքր ճաղատ գլուխ, ծնոտի աջ հատվածում սպի, ձեռքերի վրա շան կծածի հետեւանքով առաջացած սպիներ։ Երիտասարդի հագին տվյալ օրը, հավանաբար, եղել է սեւ գույնի սպորտային համազգեստ, սեւ ձմեռային կոշիկներ: Կից ներկայացնում ենք երիտասարդի լուսանկարը։

Ովքեր ճանաչում են նշված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Ապօրինի արդյունահանում՝ վարձակալածից դուրս տարածքներում. Ամասիայի և Անիի ոստիկանների բացահայտումները
Առանց համապատասխան թույլտվության և պայմանագրի համայնքի սեփականութուն հանդիսացող գյուղնշանակության տարածքում ապօրինի...
Ամենաշատ