News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վերջին օրերի ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տալիս, որ դեռ ոչ բոլոր վարորդներն են կարողանում պատշաճ երթեւեկություն կազմակերպել հանրապետությունում եղանակային կտրուկ փոփոխության պայմաններում, իսկ որոշ տրանսպորտային միջոցների վրա էլ առկա են լուսային համակարգի անսարքություններ։ 

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է

«Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է՝ անբարենպաստ, մառախլապատ եղանակային պայմաններում երթեւեկել հետեւելով Ճանապարհային երթեւեկության կանոններին եւ տրանսպորտային միջոցները վարել եզրաչափային լույսերը, ինչպես նաեւ լապտերների մոտակա լույսերը, հակամառախուղային լապտերները կամ հետին հակամառախուղային լապտերիկները միացված վիճակում:

Ճանապարհային երթեւեկության կանոնները ըստ սահմանված կարգի չպահպանող վարորդների նկատմամբ կկիրառվեն վարչական ներգործության միջոցներ»:

Տպել
Ամենաշատ