News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախում հունիսին ծանր վիրավորում ստացած Ալբերտ Դալլաքյանը գլխի պլաստիկ վիրահատության կենթարկվի գարնան վերջին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալբերտի մայրը` տիկին Արմինեն:

Տիկին Արմինեի խոսքով, որդին այժմ տառերն է սովորում, սկսել է նախադասություններ ասել, իսկ հիշողությունը դեռեւս չի վերականգնվել. «Գլխացավեր է ունենում շատ հաճախ, նյարդային վիճակում է լինում»:

Նշենք, որ Ալբերտ Դալլաքյանը գլխի վիրավորումը ստացել է հունիսի 24-ին Արցախում: Ի սկզբանե ծնողները չեն իմացել, թե ինչ պայմաններում է նա վիրավորում ստացել, ավելի ուշ են պարզել միայն՝ ավագ լեյտենանտ Ավագ Նահապետյանն է կրակել: Սկզբում Դալլաքյաններն իմացել են, թե անզգույշ կրակոց է եղել, վերջերս էլ զորամասից տեղեկացել են, թե ավագ լեյտենանտը «խաղացել է» ուրիշի զենքով եւ այդ ժամանակ կրակել: Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել, նախաքննությունն առաջիկայում կավարտվի:

Ալբերտ Դալլաքյանը բռնցքամարտիկ է, ՌԴ-ից վերադարձել էր՝ հատուկ Արցախում ծառայելու համար: Նրա վիրավորվելուց հետո ընտանիքը վերադարձել է Երեւան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է...
Երեւանում «BMW»-ն բախվել է բենզալցակայանի մոտ գտնվող ցանկապատին, ապա պատին. վարորդը հեռացել է դեպքի վայրից
Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել...
Ախուրյանի ոստիկանները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել
Մարտի 20-ին՝ ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Ամենաշատ