News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեմ է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսից Ադրբեջան արտահանձնելուն։

NEWSRU.co.il կայքի փոխանցմամբ՝ հունվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը, անդրադառնալով Բելառուսում բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալությանը, ասել է. «Մենք դեմ ենք լրագրողների կամ մասնավոր անձանց կողմից այս կամ այն տարածքն այցելելը քրեականացնելուն։ Մենք դեմ ենք ՌԴ քաղաքացիների արտահանձնմանը։

Մենք Բելառուսի  հետ միութենական պետություն ունենք, որը նախատեսում է համաձայնեցնել միասնական վիզային եւ միգրացիոն տարածքները, ինչպես նաեւ կազմել անցանկալի եւ ցանկալի անձանց միասնական ցուցակներ ու արտահանձնման միասնական քաղաքականություն վարել»,– ասել է Լավրովը եի հիշեցրել, որ ռուս դիվանագետները խորհրդատվություն են վարել Լապշինի հետ։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լապշինը դեկտեմբերի 15-ին Մինսկում ձերբակալվել էր։ Ադրբեջանը պահանջում է իրեն արտահանձնել բլոգերին Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ