Ռուսական կողմը վստահ է, որ ճիշտ է վարվել՝ Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին որոշում կայացնելով: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք վստահ ենք, որ ճիշտ ենք վարվել, երբ դրական ենք պատասխանել Սիրիայի օրինական կառավարության խնդրանքին. ՄԱԿ-ի անդամ պետության, որի մայրաքաղաքը երկու-երեք շաբաթ անց կարող էր գրավվել ահաբեկիչների կողմից: Եվ ես շատ կարեւոր եմ համարում այն, որ մեզ հաջողվեց ահաբեկիչներին հեռու շպրտել Դամասկոսից եւ սիրիական բանակին օգնել՝ ազատագրել Հալեպը»,- ասել է Լավրովը:
«Նրանք, ովքեր մեկուկես տարի առաջ լուռ հետեւում էին, թե ինչպես են ԻԼԻՊ-ն ու այլ բանդիտներ շրջապատում Հալեպը, հավանաբար... հանցանք են գործել, քանի որ ուղղակիորեն խախտել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, որը պահանջում է թույլ չտալ, որպեսզի Սիրիան իսլամական պետության վերածվի»,- հավելել է նախարարը: