News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Մարտին Լյութեր Քինգի ավագ որդու հետ մասնավոր կարգով հանդիպել է այն օրը, երբ նշվում է ԱՄՆ-ի քաղաքացիկան իրավունքների հերոսի օրը, հայտնում է The New York Times-ը:

Պարբերականը նշում է, որ հանդիպումը հապշտապ կազմակերպվել է Թրամփ-թաուերում: Հանդիպումը տեղի է ունեցել ընտրված նախագահի եւ կոնգրեսական Ջորջ Ջոն Լյուիսի փոխադարձ քննադատության ֆոնին, որը նույնպես քաղաքացիական իրավունքների պաշտպան է:

Հանդիպման ժամանակ Մարտին Լյութեր III-ը ուշադրություն է դարձրել այն խնդիրների վրա, որոնց Թրամփը բախվում է պաշտոնը ստանձնելուց առաջ:

«Նա ասաց, որ կներկայացնի բոլոր ամերիկացիներին, նա դա կրկին ու կրկին էր ասում: Մենք կշարունակենք նրան հետեւել»,- լրագրողներին ասել է Քինգը:

Պարբերականը նշում է, որ Քինգը ջանացել է իրավիճակը լիցքաթափել, որն առաջացել է Թրամփի եւ Լյուիսի միջեւ տարաձայնությունների պատճառով՝ հայտարարելով, որ «էմոցիաների հորձանուտում երկու կողմից էլ շատ բան է ասվել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ