News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայ հետազոտողը Ռուսաստանի հարավային Նոր Նախիջեւան համայնքի մասին փաստագրական ֆիլմ կնկարահանի: Այս մասին հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտական պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյան:

Ֆիլմի նկարահանումները կատարվելու են ՀԱԵ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի աջակցությամբ: Ժապավենի հեղինակը ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանյան կապերի բաժնի ղեկավար Լուսինե Սահակյանն է: Մինչ այս՝ նա գրել է «Համշենը՝ անցյալի եւ ներկայի խաչմերուկում» ֆիլմի սցենարը, որն արժանացել է Լոս Անջելեսի կինոփառատոնի մրցանակի:

Նոր ֆիլմը, նախորդի նման, գիտա-փաստագրական կլինի: Նկարահանումները նախատեսում են ավարտել մեկ տարվա ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ