Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Viber հավելվածը բելառուսցի ծրագրավորողների արտադրանքն է համարում։ Այս մասին նա ասել է Կահիրեում բելառուսա–եգիպտական ֆորումի ժամանակ, փոխանցում է ԲելՏԱ–ն։
«Բելառուսը եվրոպական պետությունների թվում առաջատար դիրքեր է զբաղեցնում բարձր տեխնոլոգիաների առումով։ Վստահ եմ, որ ձեզնից շատերն արդեն օգտագործում են մեր ծրագրավորողների ծրագրային ապահովման համակարգերը, օրինակ, Viber հավելվածը»,– ասել է Լուկաշենկոն։
Նշենք, որ Viber–ը ստեղծել են իսրայելցի Թալմոն Մարկոն եւ Նիժնի Նովգորոդում ծնված Իգոր Մագազիննիկը։ Հավելվածը գործարկել են 2010 թվականին։ 2014-ին գործընկերները իրենց հիմնած ընկերությունը վաճառեցին ճապոնական Rakuten ընկերությանը 900 մլն դոլարով։