News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

KfW բանկը պատրաստ է մասնակցել ՀՀ-ում հողմային էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ նշել է KfW գերմանական զարգացման բանկի էներգետիկ դեպարտամենտի պետ Թոմաս Այզենբախը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ բանկի գլխավոր ինժեներ Ռալֆ Կյունաստը, էներգետիկ ոլորտի հայաստանյան ծրագրերի ղեկավար Սանդրա Լուտցը եւ բանկի Երեւանի ներկայացուցչության ծրագրերի գլխավոր համակարգող Բելլա Անդրիասյանը։ Քննարկվեցին էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը եւ հետագա համագործակցության հնարավորությունները։  Հանդիպման ընթացքում Թոմաս Այզենբախը նախարարին ներկայացրեց գերմանական բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող խոշոր ծրագրերից մեկի՝ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ կատարվեց ծրագրի իրականացման որակին եւ ժամկետներին.

«Մեզ համար շատ կարեւոր է որակի հարցը։ Դա նշանակում է, որ կապալառուի ընտրության հարցում որպես երաշխիք կարող  է լինել նախկին փորձը։ Իհարկե, շատ կարեւոր է նաեւ առաջարկվող գինը։ Ուստի լավագույն տարբերակը կլիներ գնի եւ որակի համադրումը»,- նշեց Աշոտ Մանուկյանը։

Խոսելով ծրագրի իրականացման ժամկետների մասին՝ նախարարն ընդգծեց դրանց պահպանման կարեւորությունը։ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը հանդիսանալու է Իրան-Հայաստան-Վրաստան էներգետիկ միջանցքի բաղկացուցիչ մասը։ Ուստի անհրաժեշտ է, որպեսզի այն շահագործման հանձնվի Իրան-Հայաստան գծի հետ միաժամանակ։

Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձան նաեւ էներգետիկ ոլորտում հետագա համագործակցության հնարավորություններին։ Թոմաս Այզենբախը հայտնեց KfW բանկի պատրաստակամությունը՝ մասնակցելու հողմային էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերին։ Գոհունակություն հայտնելով նման առաջարկության համար՝ նախարարը նշեց, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել ցանկացած նախաձեռնություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ