News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


ԱՄՆ Ֆլորիդա նահանգում՝ Լեյքլենդ քաղաքից ոչ հեռու հսկա ալիգատորի են նկատել: Սողունին պատկերող հոլովակը Facebook-ում ավելի քան 5 հազար լայք է ստացել եւ արգելոց այցելուների մեծ հոսք առաջացրել, հայտնում է WTSP հեռուստաալիքը:

Մասնագետները նշել են, որ սողունի երկարությունը կազմում է մինչեւ 4,5 մետր, իսկ քաշը կարող է հասնել 350 կգ-ի: Տեղացիները հսկային «Միսթր Կուզիկ են անվանել»:

Ամերիկյան ալիգատորները հազվադեպ են հասնում 3,4 մետրից ավելի երկարության: Հայտնի են 4,5 մետր երկարություն ունեցող օրինակներ, սակայն գիտնականներին չի հաջողվել հաստատել այս տեսակի ավելի խոշոր ներկայացուցիչների մասին լուրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ