News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի կենսաթոշակային տարիքի հասնող քաղաքացիներն աշխատած տարիների եւ ստացած աշխատավարձի մասին տեղեկանք ստանալու համար այսուհետեւ ստիպված չեն լինի դիմել Ազգային արխիվ: Այս մասին հունվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։

«Մարդիկ  միանգամից դիմելու է թոշակային ծառայություն եւ ծառայությունը էլեկտրոնային ձեւով դիմելու է արխիվ եւ էլեկտրոնային տարբերակով են ստանալու պատասխանը։ Քաղաքացուն ազատում ենք գալ արխիվում հերթ կանգնելու պարտականությունից, արդեն մենք ենք իր փոխարեն գրում, արխիվ գալու հոգսից  ազատելով», ասաց նա։

Նրա խոսքով՝  Ազգային արխիվից որեւէ տեղեկություն ստանալու համար էլ պետք է միայն հարցում ուղարկել արխիվ։

«Բոլորը կարող են դիմել աշխատավայրից, տանից կամ յուրաքանչյուր այլ վայրից ու կստանան իրենց անհրաժեշտ տեղեկությունները։ Աշխատանքներ են տարվում նաեւ գիտական աշխատանք, թեզ, մագիստրոսական գրողներին արխիվային նյութերը հասանելի դարձնելու համար։ Այդ առիթով աշխատանքները դեռ տարվում են»,-ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ