News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նորվեգիայի պետական պաշտպանությունը անհիմն է համարել ահաբեկչության համար դատապարտված Անդերս Բերինգ Բրեյվիկի բողոքը իր բանտային պայմանների անմարդկային լինելու մասին: Դատաքննությունը սկսվել է անցյալ շաբաթ եւ շարունակվել երեքշաբթի, հայտնում է NRKը:

Պետության դեմ Բրեյվիկի բողոքը արդեն երկրորդ անգամ է քննարկվում, այս անգամ այն վերաքննիչ դատարանն է քննում: Անցյալ տարվա գարնանը ահաբեկչի հայցը քննել էր Օսլոյի շրջանային դատարանը, որը ճանաչել էր բանտում Բրեյվիկի իրավունքների մասնակի խախտումը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի կետերով, որի համաձայն ոչ մեկը չպետք է ենթարկվի խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

Պետության պաշտպաններից Մարիուս Էմբերլանդը երեքշաբթի ասել է. «Պատժի կրումն ինքնին նվաստացուցիչ է եւ անհարմարություններ է ենթադրում: Սրանում է ամբողջ էությունը: Սակայն դա չի խախտում ՄԻ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը»:

Մեկ այլ պաշտպան կարծում է, որ դատապարտյալը շարունակում է հանրության համար վտանգ ներկայացնել, եւ որ բանտային տարիներին նա փորձել է շփումներ հաստատել ծայրահեղականներից ոմանց հետ: Նա հիշեցրել է 2014 թվականի մայիսին Բրեյվիկի նամակն ուղղված ԱՄՆ-ի «Արիական եղբայրության» առաջնորդներից Թոմաս Սիլվերսթային, որը դատապարտված է բանտում մի քանի մարդկանց, այդ թվում՝ բանտային հսկիչի սպանության համար: Նրա խոսքով՝ Բրեյվիկը 2012 թվականին դադարեցրել է մոր հետ տեսակցությունները, քանի որ նա քննդատում էր նրա իրականացրած ահաբեկչությունները:

Վերաքննիչ դատարանի նիստն ընթանում է Շիեն բանտում, որտեղ Բրեյվիկը կրում է իր պատիժը: Քննարկվում է միաժամանակ 2 բողոքարկում՝ ինչպես պետության, այնպես էլ Բրեյվիկի: Դատաքննությունն սկսվել է հունվարի 10-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ